![]() |
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԷՐԱՍՄՈՒՍ+ ԾՐԱԳԻՐ ՌԻՖԱՅՆ – ERASMUS+ REFINE |
Ծրագրի
անվանումը |
Հայաստանի և Մոլդովայի մագիստրոսական ծրագրերի բարեփոխում՝ «ֆինանսներ» մասնագիտության ոլորտում (REFINE) — 585784-EPP-1- 2017-1-ATEPPKA2-CBHE-JP |
Ծրագրի
համակարգող |
Վիեննային կիրառական գիտությունների համալսարան- M.B.H., Ավստրիա |
Ծրագրի տևողությունը | 36 ամիս (2017 — 2020թթ.) |
Ծրագրի շրջանակներում համագործակից բուհեր և կազմակերպություններ | Եվրոպա
· Ամստերդամի Սթիյթինգ Համալսարան, Նիդերլանդներ · Կոշիցի տեխնիկական համալսարան, Սլովակիա · Սոֆիա Անտիպոլիսի համալսարան, Ֆրանսիա Հայաստան · Հայաստանի տնտեսագիտական համալսարան, Երևան · Գավառի պետական համալսարան,Գավառ · Ռուս-հայկական սլավոնական համալսարան, Երևան Մոլդովա · Մոլդովայի տնտեսագիտական գիտությունների համալսարան · Կոմրատի պետական համալսարան · Մոլդովայի պետական համալսարան |
Ծրագրի համառոտ նկարագիրը | Ծրագրի նպատակն է բարեփոխումների միջոցով բարելավել Հայաստանի և Մոլդովայի ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի վեց ծրագրերի որակն ու արդիականությունը: Ֆինանսներ առարկան ընտրվել է, քանի որ դա տնտեսական զարգացման կարևոր գործոն է և այս ոլորտում հմուտ շրջանավարտները պահանջված են բիզնեսի և հանրային հատվածի ոլորտում: Ծրագրերի բարեփոխումը կառնչվի դրանց բովանդակությանը, ուսուցման մեթոդներին, դրանց համապատասխանությանն արդի աշխատանքի շուկայի պահանջներին: Ծրագրի առաջնային նպատակներն են:
1) Գոյություն ունեցող վեց ծրագրերի բարեփոխումը՝ հաշվի առնելով վերջին շրջանի միջազգային զարգացումները, 2) Նպաստել մագիստրոսական ծրագրերի որակի բարելավմանը և արդիականության աճին` նոր և թարմացված դասընթացների նյութերի մշակման միջոցով, 3) Զարգացնել պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարողություններն ու հմտությունները՝ ֆինանսների դասավանդման նոր մեթոդների և վերապատրաստման դասընթացների միջոցով, 4) Մագիստրոսական ծրագրերի համադրումը աշխատաշուկայի պահանջների հետ: |
Ծրագրի կայքէջը
|
https://www.reforming-finance.eu/ |