Էրասմուս + ԱԲԻՈՆԵՏ

   

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ԷՐԱՍՄՈՒՍ+ ԱԲԻՈՆԵՏ ԾՐԱԳԻՐ – ERASMUS+ ABIONET

 

Ծրագրի

անվանումը

Կենսարդյունաբերության գիտության և տեխնոլոգիաների գերազանցության հայկական ցանցի ձևավորում (ABioNet)

586136-EPP-1-2017-1-EL-EPPKA2-CBHE-JP

Ծրագրի

համակարգող

Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտ, Հունաստան
Ծրագրի տևողությունը           36 ամիս (2017 — 2020թթ.)
Ծրագրի շրջանակներում համագործակից բուհեր և կազմակերպություններ Եվրոպա

·         Դրեզդենի տեխնիակակն համալսարան, Գերմանիա

·         Պորտուգալիայի կաթոլիկե համալսարան

·         Տերամոյի համալսարան, Իտալիա

Հայաստան

·         ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

·         Հայաստանի ազգային ագրարային համալսարան

·         Երևանի պետական համալսարան

·         Գավառի պետական համալսարան,Գավառ

·         Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարան

Ծրագրի համառոտ նկարագիրը Հայաստանն այն երկիրն է, որտեղ կենսաբազմազան գյուղատնտեսական արտադրանքը  կարևորագույն տնտեսական ոլորտներից է հանդիսանում, որտեղ գյուղատնտես գիտնականները, կենսաբանները և կենսատեխնոլոգներն ամենաբարձր պահանջարկ ունեցող մասնագետների շարքում են: Իրականում, ավելի քան երբևէ, գյուղատնտեսական արտադրության ոլորտները, սննդի հաստատությունները, կորպորացիաները, պետական ​​լաբորատորիաները և գործակալությունները, շահույթ չհետապնդող և այլ արդյունաբերական ոլորտները պահանջում են, որ իրենց գիտակրթական աշխատողները նաև գործարար հմտություններ  ունենան: Միաժամանակ, ձեռնարկությունների և կրթության համակարգի միջև մեծ բացթողում կա, ընդհանրապես, MSc ծրագրերը չեն ներդաշնակեցվում բիոտոնային արտադրատեսակների ակտիվ աճող պահանջների հետ: Ազգային կրթության և գիտության զարգացման առաջնահերթությունների միջոցով ABioNet ծրագիրը փորձում է լրացնել կրթության, ձեռնարկատիրության և նորարարության միջև առկա բացերը: ABioNet-ը կստեղծի  և կներկայացնի նոր ուսումնական ծրագրեր՝ կենսաբանական արտադրանքի գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ՝ հաշվի առնելով նորաստեղծ պլատֆորմի շրջանակներում ԵՄ բուհերի լավագույն փորձը՝ ուղղված համալսարանների, գիտահետազոտական ​​կենտրոնների և ձեռնարկությունների միջև արդյունավետ համագործակցության և կենսաակտիվ արտադրության ոլորտում նորարարությունների խթանմանը: Այսպիսի ցանցի ստեղծման գաղափարը՝ ստեղծված ռեսուրսներով, որոնք միմյանց կապվում են նույն հարթակում և թույլ են տալիս ուսանողների և աշխատակիցների շարժունություն բուհերի և այլ գործընկերների միջև Հայաստանում և ԵՄ-ում, նոր բնույթ է կրում:
Ծրագրի կայքէջը

 

http://abionet.eu/