Հայտարարություն

Գավառի պետական համալսարանի

հարգելի’ ուսանողներ և աշխատակիցներ, 

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանի կողմից Էրազմուս+ KA107 միջազգային

կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթի առաջին փուլով դիմումների

ընդունման գործընթացը կարճատև դադարից հետո կրկին շարունակվում է: Դիմում-հայտերի ընդունման նոր

վերջնաժամկետը ս.թհունիսի 19-ն է:

Ուսանողները և աշխատակազմի անդամները կարող են ուղարկել իրենց դիմում-հայտերը հետևյալ հղմամբ. https://uvamobplus.uva.es/

Նրանք, ովքեր ուղարկել են իրենց դիմում-հայտերը նախքան մրցույթի ժամանակավոր կասեցումը,

հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում փոփոխելու ինչպես դիմում հայտերը, այնպես էլ կից փաստաթղթերը:

Ուշադրություն. դիմում-հայտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության դեպքում հարկավոր է սեղմել “NOT FINISHED” կոճակը, այլապես դիմումները կհամարվեն անվավեր: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԳՊՀ Արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060 461299; 094 867716, 098625326 հեռախոսահամարներով:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *