ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԾՐԱԳՐԵՐ

ԵՄ <<Սևծովյան տարածաշրջանի զբոսաշրջության ուղիներ>> ծրագիր

Ծրագրի համակարգող՝ Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի ՏԻՄ, Հունաստան
Ծրագրի տևողությունը՝ 24 ամիս (2014-2016թթ.)
Համագործակից կազմակերպություններ
— Գավառի պետական համալսարան, Հայաստան
— Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի ՏԻՄ, Հունաստան
— Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Շուկայական խնդիրների, տնտեսական և էկոլոգիական հետազոտությունների ինստիտուտ, Ուկրաինա
— Ագրիկոլա ՀԿ, Ուկրաինա
— Կովկասյան զբոսաշրջության միջազգային կենտրոն, Վրաստան
— Կահուլ էկոլոգիական խորհրդատվության կենտրոն, Մոլդովա
— Բուրգասի շրջանային կառավարություն, Բուլղարիա
— Թրակյա զարգացման գործակալություն, Թուրքիա
— Արևելյան Մարմարա զարգացման գործակալություն, Թուրքիա

Ընդհանուր նպատակ՝ Ծրագրի նպատակն է ձևավորել սերտ համագործակցություն տարբեր սոցիալական, տնտեսական և տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների միջև՝ ընդհանուր ռեսուրսների հիման վրա հասնելու տնտեսական, սոցիալական և զբոսաշրջության զարգացմանը:
Հատուկ նպատակներ
1. Ստեղծել տարածաշրջանի բոլոր զբոսաշրջային կազմակերպություների ցանց՝ ապահովելու զբոսաշրջության կայուն զարգացումը սևծովյան տարածաշրջանում:
2. Բարձրացնել ավանդական արտադրանք արտադրողների եկամուտները՝ ստեղծելով միջսահմանային ցանց:
3. Կազմակերպել միջոցառումներ, ինչպես նաև համատեղ ուժերով խթանել արտադրողականությունը եվրոպական և սևծովյան տարածաշրջանի շուկայում:
4. Նպաստել ավանդական կերակրատեսակների տարածմանը սևծովյան տարածաշրջանում:

Հիմնական գործողություններ՝

— Համակարգել յուրաքանչյուր երկրում հասանելի ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ստեղծելով հետազոտության վրա հիմնված հարցաշարեր՝ ներկայիս տուրիզմի և ավանդական արտադրանքի մասին տեղեկատվության գնահատման նպատակով:
— Կազմակերպել աշխատաժողովներ փորձագետների խմբի մասնակցությամբ, որտեղ կքննարկեն տուրիզմի ներկա վիճակին վերաբերող հարցեր:
— Կազմակերպել կլոր սեղան՝ քննարկելու ընդհանուր ռազմավարության որևէ բնագավառ:
— Կազմակերպել ավանդական արտադրանքի ցուցահանդեսներ՝ տեղական իշխանության մասնակցությամբ, խթանելու ավադական արտադրանքի հիման վրա տուրիզմի զարգացման գաղափարը:
— Կազմակերպել տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ և մամուլի ասուլիսներ:

Ակնկալվող արդյունք՝ Տնտեսական աճ՝ զբոսաշրջության ծրագրերի զարգացման միջոցով. ակնկալվում է տարածաշրջանի ավանդական արտադրանքի հանրահռչակման բարձր մակարդակ և զբոսաշրջիկների հոսքի մեծացում դեպի տարածաշրջան:
— Զբոսաշրջության օպերատորների աշխատանքի ավելացում և զբոսաշրջության նոր, ժամանակակից տեսակների հիմնում կոնկրետ տարածաշրջանում, ինչպիսիք են օրինակ գյուղական կամ խոհարարական ոլորտները:
— Առևտրային հաշվեկշռի բարելավում:
— Տարբեր երկրներից նույն ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություների միջև սերտ համգործակցության հիմնում:

Ծրագրի կայքէջը՝ www.blacksea-cbc.net