Էրասմուս + ՍՄԱՐԹ

  ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ԷՐԱՍՄՈՒՍ+ ՍՄԱՐԹ ԾՐԱԳԻՐ – ERASMUS+ SMART
Ծրագրի

անվանումը

Զարգացնել համալսարան-ձեռնարկությունների համագործակցությունը, ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով խթանել ուսանողների ձեռնարկատիրական գործունեությունը
Ծրագրի

համակարգող

Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտ, Հունաստան
Ծրագրի տևողությունը 36 ամիս (2017 — 2020թթ.)
Ծրագրի շրջանակներում համագործակից բուհեր և կազմակերպություններ ·    Պադերբորնի համալսարան, Գերմանիա

·    Կաթոլիկե քոլեջ Վիվես Զուիդ, Բելգիա

·    Սան Անտոնիոյի համալսարան, Իսպանիա

·    Վառնայի կառավարման համալսարան, Բուլղարիա

·    Մոլդովայի Ալեկո Ռուսոյի համալսարան, Մոլդովա

·    Մոլդովայի պետական ագրարային համալսարան

·    Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիա

·    Նորարարության և կայուն զարգացման խթանման ասոցիացիա, Մոլդովա

·    Բելառուսական առևտրաարդյունաբերական, սպառողական կոոպերատիվների համալսարան

·    Մինսկի կրթական ինստիտուտների ինովացիոն համալսարան

·    Բելառուսական նորարարական հիմնադրամ

·    Գավառի պետական համալսարան

·    Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստան

·    Դիլիջանի երիտասարդության համագործակցության կենտրոն, ՀԿ

Ծրագրի համառոտ նկարագիրը Ծրագրիրն առնչվում է Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի երիտասարդներին վերաբերող մարտահրավերներին։ Այն նպատակ ունի խթանել ուսանողների ձեռնարկատիրական գաղափարների իրագործումը և աջակցել նրանց՝ բաց, ստեղծագործ, նորարարական նախաձեռնությունների դրսևորմանը՝ ձեռնարկությունների և բուհերի միջև ստեղծելով բարենպաստ միջավայր` SMART Caffees-ի միջոցով: Հիմնական գաղափարն է ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին խրախուսել կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները։ Ուսանողական թիմերը հնարավորություն կունենան լայն, նորարարական համագործակցություն ստեղծելու համալսարանների և ձեռարկությունների միջև:

Ծրագրի ավարտին ակնկալվող վերջնարդյունքներից են ներդրված նոր ուսուցման մեթոդները, ակադեմիական անձնակազմի  հմտությունների և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների բարելավումը, կրթության և հանրային-մասնավոր-համայնքային ձեռնարկությունների  համագործակցության նոր մոդելի ներդրումը։

Ծրագրի կայքէջը

 

https://www.smartcaffe.eu/